ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հայաստանում չկա ո՛չ կյանքի, ո՛չ էլ սեփականության իրավունքի պաշտպանության երաշխիք

Հայաստանում չկա ո՛չ  կյանքի, ո՛չ էլ սեփականության իրավունքի պաշտպանության երաշխիք
08.09.2023 | 19:02

Էս աննորմալներին ո՞նց բացատրել, որ հասարակության ճնշող մեծամասնությունը, մեծ հաշվով, թքած ունի իրենց շինարարության ու «ասեք՝ կանենք»-ների վրա։

Մարդիկ ուզում են տարրական բան` երաշխավորված կյանքի իրավունք, երաշխավորված սեփականության իրավունք։ Իսկ հարձակվող թշնամին ուղիղ սպառնալիք է թե՛ երաշխավորված կյանքի իրավունքի, թե՛ սեփականության իրավունքի համար։

Ուզում եմ հիշեցնել, որ դեռևս հին փիլիսոփաները պետության ձևավորման հիմքում դնում էին հենց այս երկուսը` սեփականության և անվտանգության խնդիրները։ Հասարակական դաշինքի նպատակը, առաջին հերթին, հենց այս երկուսի երաշխավորումն էր։ Մարդիկ իրենց իրավունքների մի մասը զիջում էին նոր մարմնին, որպեսզի վերջինս երաշխավորեր կոլեկտիվ անվտանգության կազմակերպումը և սեփականության իրավունքի իրացումը։

Հայաստանում խախտվել են այս երկուսն էլ` չկա ո՛չ կյանքի, և ո՛չ էլ սեփականության իրավունքի պաշտպանության երաշխիք։

Հենց այսպես է վախճանվում պետությունը։

Հենց սրա համար նորմալ հասարակությունները չեն հանդուրժում այն իշխանություններին, որոնք տապալում են այս առաքելությունը։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4323

Մեկնաբանություններ